«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Կարմիր գիծը նավթն է

Կարմիր գիծը նավթն է
14.06.2025 | 14:02

Ինչպե՞ս է Իրանը այսքան տարի պատժամիջոցների տակ գտնվելով բավականին ծավալով նավթ արտահանում, ինչի հաշվին տնտեսությունը չի փլուզվում, նույնիսկ զարգանում է։

Ինչու՞ Արևմուտքը ավելի խիստ չի արգելում իրանական նավթի վաճառքը։ Թրամփը մի քանի անգամ սպառնաց դա անել, երեկ Նաթանյահուն սպառնաց հարվածել Իրանի նավթահանքերին, բայց...

Ամենայն հավանականությամբ, վերջերս մի շարք արաբական երկրներ այցելած Դոնալդ Թրամփի խնդիրը հենց նավթի գնի զսպման հարցն էր. Սաուդյան Արաբիայի, Քաթարի և ԱԷՄ ի իշխանություններից պահանջվում է նավթի արտահանումը չպակասեցնել, որպեսզի գների թռիչք չլինի, հատկապես, ռուսական նավթի արտահանման դեմ պատժամիջոցների առկայության պարագայում։

Շատ չէ, եթե նավթը ներկայիս 70$-ից թանկանա 20-30 տոկոսով, դա ԱՄՆ տնտեսության համար մեծ խնդիրներ կառաջացնի, առանց այդ էլ Ամերիկայում ինֆլյացիան կանգ չի առնում։ Իսկ Թրամփը իր ընտրողներին խոստացել է էժան վառելիք, նրան դա չի ներվի։ Գալիք տարվա Կոնգրեսի ընտրություններում հանրապետականները խայտառակ պարտություն կկրեն։

Բայց, բավական է Իրանը մի քանի հրթիռ ուղարկի Սաուդների, Քաթարի, կամ ԱԷՄ ի ուղղությամբ, կամ փակի Օրմուզի նեղուցը, նավթի գինը կհասնի 100-120 դոլարի։

Պարադոքսալ է, բայց իրանական կրոնապետության վերացումը անմիջական վտանգ է իր թշնամի Սաուդների և Ծոցի մյուս կրոնական միապետերի համար, ալիքը կսրբի նաև նրանց։

Այս մեծ հակամարտության մութ կողմերից է Իրան-Ադրբեջան հարաբերությունները, ընդհանրապես, Իրանի բոլոր հարաբերությունները առեղծվածային են, պարզ չէ՝ ով է թշնամին, ով՝ բարեկամը։

Բայց վաղ թե ուշ հանգուցալուծում կլինի. միանշանակ է, որ Իրանի ներսում լուրջ ուժեր են գործում պետության դեմ և այդ ուժերը հենց վերնախավում են։ Զոհաբերվում են գեներալներ, նախագահ ու նախարարներ։

Ինչպես ասում է հին հայկական ասացվածքը, եթե գողը տանից է, Ղարաբաղը երթիկից էլ դուրս կտանեն...

Վիճակը առայժմ փակուղային է։

Արա Արայան

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ